Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել

Armenpress 12:35, 7 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիվոստոկի Պերվոմայսկի դատարանը մայիսի 3-ին մինչև հուլիսի 2-ը կալանավորել է ԱՄՆ-ից մի զինծառայողի, որը կասկածվում է գողության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Պրիմորսկի երկրամասի դատական ​​համակարգի միասնական մամուլի ծառայությունում։

Ամերիկացուն կասկածում են զգալի վնաս պատճառող գողություն կատարելու մեջ, հավելել են մամուլի ծառայությունում։

NBC News-ը, վկայակոչելով ամերիկյան չորս աղբյուրի, հայտնել է, որ զինծառայողը սերժանտ Գորդոն Բլեքն է, որը ծառայել է Հարավային Կորեայում։ Այդ երկիր գործուղումն ավարտելուց հետո, տուն գնալու ճանապարհին, արդեն իր նախաձեռնությամբ և առանց հրամանատարության թույլտվության, նա մեկնել է Ռուսաստան՝ տեսնելու մի կնոջ, ում հետ սիրավեպ է ունեցել։ Ռուսաստանում նրան մեղադրել են գողության մեջ:

Նա կալանավորվել է մայիսի 2-ին Վլադիվոստոկում՝ «քրեական-հակաիրավական վարքագծի» կասկածանքով, հաստատել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչ Սինթիա Օ. Սմիթը: Նրա կալանավորման մասին ռուսական կողմը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am