ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին

Armenpress 21:43, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Տելեգրամ ալիքում։

Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ։ Զրույցի ընթացքում նա միջնորդներին ծանուցել է, որ շարժումը հավանություն էր տվել իրենց առաջարկած հրադադարի համաձայնագրի նախագծին»,- ասված է հայտարարության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am