Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր

Armenpress 13:48, 6 Մայիս, 2024
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր: 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am