Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը

Armenpress 11:55, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ»:

Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել էին մարտի 17-ին, ձայների մեծամասնությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am