Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

Armenpress 15:24, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գասպարյանը մանրամասնեց, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ժամանակ վնասվածք է ստացել:

«Վիրահատության եմ ենթարկվել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում վնասվածք էի ստացել: Վիրահատել ենք խաչաձև կապաններս, մենիսկս: Վնասված էր նաև ազդրիս մկանը»,-ասաց նա:

Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am