Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու. ԱԺ փոխնախագահը դիմեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Armenpress 12:10, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխանությունը ժողովրդի մեջքի հետևում ոչինչ չի անելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

«Եվս մենք անգամ ուզում եմ կոչով դիմել սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին և խնդրել, որ փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում»,-ասաց Արշակյանը:

Նա վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից որևէ մետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ ՀՀ օրենսդրությամբ: «Եվ մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am