Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Armenpress 12:04, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ղուկասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am