Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ

Armenpress 20:18, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ ապրիլի 30-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում ընդունվել կալանավորված անձ Ն․ Բ․-ն, ում քրեակատարողական ծառայողները ենթարկել են անձնական խուզարկության և գուլպայի միջից հայտնաբերել փաթեթ՝ 3.0 գ թմրանյութի նմանվող, բուսական զանգվածով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել կալանավորված անձ Կ․ Գ․-ն, որի խուզարկությամբ նրա մոտ առկա ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է կիսաայրված գլանակ՝ լցված 0,5 գ թմրանյութի նմանվող, չոր, բուսական զանգվածով։  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am