Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները

Armenpress 20:02, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մայիսի 2–ին Թեհրանում հանդիպել են, քննարկել երկու երկրների միջև կապերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն։

Դեսպանը ԱԳ նախարարին ներկայացրել է Թեհրան-Բեյրութ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։

Նախարարն ընդգծել է Բեյրութի հետ կապերը խթանելու համար հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am