ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում

Armenpress 11:26, 1 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «INTERFAX.RU»-ն, այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։

«Սա այն տարածաշրջանն է, որում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է: Իր պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար շփվել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ նպատակով»,- հավելել է Պատելը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am