Երևանի աթլետիկայի ֆեդերացիան նոր նախագահ ունի

Armenpress 20:46, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի նոր նախագահը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փամբուխչյանն ապրիլի 30-ին հանդիպել է Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության և ֆեդերացիայի հետագա համագործակցության ուղղություններն ու առաջիկա անելիքները: Կողմերի համատեղ որոշմամբ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արմեն Փամբուխչյանը, փոխնախագահներ՝ Շիրակ Պողոսյանը և Սուսաննա Մարտիրոսյանը, քարտուղար՝ Հովհաննես Գևորգյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am