Ռուսաստանի հետ հարաբերություններում կան որոշակի հարցեր և խնդիրներ, որոնց շուրջ երկխոսում ենք․ Միրզոյան

Armenpress 18:41, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կան որոշակի խնդիրներ և հարցեր, որոնց շուրջ կողմերը երկխոսություն ունեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al-Jazeera-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, և այո մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ: Դրանց մեջ կան հարցեր, որոնց շուրջ պետք է լիակատար  փոխըմբռնում, բայց ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ բոլոր հարաբերություններում կան: Ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կայունության ապահովման հարցերում մենք խորացնում ենք մեր հարաբերություններն այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ․ նրանք մեր հիմնական գործընկերներն են ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման հարցում և այլն: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությունն այս իրավիճակի էական նպաստող գործոններից է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am