Ռուբեն Ռուբինյանն ու Խերտ Յան Կոոպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը

Armenpress 18:35, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով պատվիրակությանը՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am