Մայիսի 1-ից կգործի տուգանքի գումարը 20 տոկոսով նվազ վճարելու հնարավորությունը իրավախախտ վարորդների համար

Armenpress 17:09, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ 11․222 անձ արդեն իսկ գրանցվել է Roadpolice.am համակարգում՝ էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս նվազ կիրառման համակարգից օգտվելու համար։

«Օրինակ, եթե տուգանքը 5000 դրամ է, 20 տոկոս արտոնության դեպքում քաղաքացուն ուղարկվող որոշման մեջ հստակ ֆիքսված է լինելու, որ այդ խախտման համար նա պետք է վճարի 4000 դրամ։

Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից», նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Գրանցման տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am