Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն

Armenpress 16:00, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄն դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և ՀՀ-ում Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում Միացյալ Նահանգներին հանձնվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի։ Այս հաջողված համատեղ գործողությունն ի ցույց է դնում ԱՄՆ և ՀՀ իրավապահների արդյունավետ գործընկերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am