Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի

Armenpress 15:44, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պլաններ չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում:

«Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, թե դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք այն բանից, որ դառնաք ավելի մոտ: Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշում կընդունենք: Եթե ոչ, ապա մեզ կբավարարի համագործակցության այն մակարդակը, որն այժմ կա», - Ալիևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am