Հայաստանը չի կարող ուղղակի ձևացնել, թե ոչինչ չի նկատում․ վարչապետն անդրադարձել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին

Armenpress 21:28, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ չի արել, ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրիտանական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Շատ են ասում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց։ Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ», - ընդգծել է վարչապետը և հավելել, որ նման պայմաններում Հայաստանը չի կարող ուղղակի ձևացնել, թե ոչինչ չի նկատում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am