ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանն այցելել է Վիլնյուսի էներգիայի պահեստավորման կայանների համակարգ

Armenpress 21:30, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Լիտվայի էներգետիկայի փոխնախարար Ալբինաս Զանանավիչյուսի ուղեկցմամբ այցելել է Վիլնյուսի Energy Cells-ի 200 մեգավատ (ՄՎտ) էներգիայի պահեստավորման կայանների համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարար Սանոսյանը։

«Տեղում ներկայացվել են պահեստավորման կայանի շինարարության և շահագործման մանրամասները: Ամբողջ համակարգը բաղկացած է էներգիայի պահպանման 4 սարքերից՝ 50 ՄՎտ/ժ հզորությամբ, որը ապահովում է Լիտվայի էլեկտրաէներգետիկ համակարգի հուսալի շահագործումը: Այն ներկայումս բալթյան երկրներում ամենամեծ, իսկ Եվրոպայում՝ իր տեսակի մեջ ամենախոշոր նախագծերից մեկն է», նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Ըստ նրա՝ լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսվել Հայաստանի հետ այս ոլորտում իր հաջողված փորձով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am