Շվեդիան չի բացառել Ուկրաինային Patriot համակարգերի տրամադրումը

Armenpress 19:44, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը չի բացառել, որ երկիրը կարող է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ մեջբերելով նախարարի խոսքերը։

«Ես չեմ բացառում այդ հնարավորությունը (խմբ․ Patriot համակարգերի մատակարարում Կիևին), բայց այժմ մենք կենտրոնացած ենք ֆինանսական ներդրումների վրա»,- ասել է նա։

Յոնսոնը նաև հավելել է, որ Ստոկհոլմն այժմ կենտրոնացած է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու վրա և խոստացել, որ Շվեդիան Ուկրաինային կմատակարարի զենքի այլ համակարգեր, որոնք կարող են նվազեցնել Patriot ՀՕՊ համակարգի կարիքը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am