ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն ու Սիրիայի նախագահի խորհրդականը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Armenpress 18:39, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Ալի Մամլյուքի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Դիտարկվել են Սիրիայի Արաբական Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովմանն ուղղված ռուս-սիրիական փոխգործակցության հարցեր»,- նշվում է ծառայության հաղորդագրության մեջ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am