Պուտինի և Ալիևի հանդիպման օրակարգում է նաև տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը

Armenpress 17:12, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտնում  է «Ռիա Նովոստի»-ն:

«Խոսենք իրավիճակի մասին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ շատ հարցեր կան, դրանք շատ զգայուն են։ Մենք ձեզ հետ ենք դրանցից յուրաքանչյուրի դեպքում»,-հանդիպման լուսաբանվող հատվածում ասել է ՌԴ նախագահը։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am