ՀԱՊԿ սպասվող գագաթնաժողովին Հայաստանի մասնակցել կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է․ Իմանղալի Թասմաղամբետով

Armenpress 15:02, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի կարծիքով՝ 2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունն ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերը։

«2024 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կամ չմասնակցությունն ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է։ Բացի այդ, մինչև գագաթնաժողովը դեռ շատ բան կարող է փոխվել այս ամիսներին, հուսանք՝ դեպի լավը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց 2023 թվականի նոյեմբերին Մինսկում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am