Օրենբուրգի մարզում 12 000-ից ավելի շենք շարունակում է մնալ ջրի տակ

Armenpress 13:31, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Օրենբուրգի մարզում հեղեղումներ են արձանագրվում 68 բնակավայրերում և 44 այգեգործական ոչ առևտրային ընկերություններում։ Ջրածածկ է եղել 12 302 բնակելի շենք, այդ թվում՝ 55 բազմաբնակարան շենք և 19 743 տնամերձ հողատարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ըստ տարածաշրջանի մարզպետի մամուլի ծառայության՝ Օրսկում ջրի տակ է անցել 282 շենք, Օրենբուրգում՝ 13 միկրոշրջան, որտեղ գտնվում է շուրջ 5500 շենք։ Սակմարայի շրջանում 6 բնակավայր է հեղեղվել։

Մեկ օրվա ընթացքում ջրից ազատվել է 708 բնակելի շենք և 819 տնամերձ հողատարածք։

Ընդհանուր առմամբ, հեղեղված տներից և տնամերձ հողատարածքներից տարհանվել է 17 800 մարդ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am