Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Երևանում՝ մինչև 32 աստիճան

Armenpress 14:40, 21 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանում օդը կտաքանա մինչև 32 աստիճան ըստ Ցելսիուսի։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am