Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի

Armenpress 15:25, 19 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գիշերը Սիրիայի արևելքում հարձակում են գործել սիրիական բանակի զինվորների և աշխարհազորայինների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ զինված հարձակման հետևանքով զոհվածերի թիվը հասել է 29-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։ ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները դարանակալել են զինվորական ավտոբուսը Հոմսի նահանգի Էլ Կոմ և Էթ Թեյբե բնակավայրերի միջև ձգվող խճուղու վրա։

Դեպքի վայր ժամանած կառավարական հատուկ ստորաբաժանումը հետ է մղել ահաբեկիչներին, որոնք նահանջել են Սիրիական անապատի խորքը։ Վիրավոր զինվորներն ու աշխարհազորայինները տեղափոխվել են հիվանդանոց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am