Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով

Armenpress 14:54, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 3 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (90 կգ):

Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում դեռևս ոչ մի ձյուդոիստ  մասնակից չունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am