Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը

Armenpress 18:35, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը դիտարկում է իր հաջորդ քայլերը անցած շաբաթվա վերջին Իրանի պատասխան հարձակումից հետո:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսրայելի կառավարության խոսնակ Ավի Հայմանը՝ հավելելով, որ Իսրայելը, որպես ինքնիշխան պետություն, կպահպանի իրեն պաշտպանելու իրավունքը աննախադեպ հարձակումից հետո։

Հայմանը ընդգծել է, որ Իսրայելի ղեկավարությունը գնահատում է Իրանին հնարավոր պատասխանի շուրջ ստեղծված իրավիճակը և կգործի համապատասխանաբար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am