ՀՀ դեսպանը և Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Armenpress 20:57, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանն ապրիլի 11-ին հանդիպել է  ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am