ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում

Armenpress 15:31, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Մինսկում ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին, Մոսկվայում»,- ասել է նա:

Հայաստանն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի՝ Մինսկում կայացած նիստին մասնակցել է ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միզրոյանն այդ հանդիպմանը չի մասնակցելու։ 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am