Հյուսիսային Ամերիկայի բնակիչները՝ արեգակի ամբողջական խավարման ականատես

Armenpress 10:19, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Ամերիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ ապրիլի 8-ին ականատես են եղել արևի ամբողջական խավարման, որը տեսանելի է եղել 4000 կմ երկայնքով՝ Մեքսիկայից մինչև Կանադա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Որոշ հատվածներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել մեքենաների մեծ հոսքի պատճառով։ Երբ լուսինը հայտնվել է Երկրի և արեգակի մեջտեղում, ԱՄՆ Արկանզաս նահանգում բազմաթիվ մարդիկ ամուսնության արարողություն են անցկացրել։

Delta ավիաընկերությունը երկու հատուկ թռիչք է իրականացրել Տեխասից Միչիգան՝ ուղևորներին հնարավորություն տալով ավելի լավ տեսնել խավարումը։

ԱՄՆ-ում մարդիկ բարձրացել են երկնաքերների տանիքներին՝ տեսարանը վայելելու համար։

Արևի ամբողջական խավարում տեղի է ունենում 1-3 տարին մեկ անգամ, սակայն այն հաճախ տեսանելի է լինում երկրագնդի բևեռներից կամ օվկիանոսի կենտրոնից։ Իսկ այս անգամ արևի խավարումը տեսանելի է եղել երեք երկրների՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք խոշոր քաղաքներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am