Իրանի արտգործնախարարը Դամասկոսում մասնակցել է հյուպատոսության նոր շենքի բացմանը

Armenpress 18:54, 8 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է ՏԱՍՍ, այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումներ է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ և նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Դամասկոսում շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ավերվել էր ընթացիկ տարվա ապրիլի սկզբին՝ իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am