Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան

Armenpress 12:55, 8 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է  տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծմամբ՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների, մեկ անգամ՝ 2016 թվականին, լայնամասշտաբ՝ 2020-ին»,-ասաց Քոչարյանը:

Նա կարծում է, որ եթե ԶՈՒ-ն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլ նաև բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ: Դրան միտված են նաև բազմաթիվ այլ ծրագրեր:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am