Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը

Armenpress 11:10, 8 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունն ապրիլի 9-10-ը  ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում։

Այս տարվա ընթացքում ընկերությունը արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։

Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետևանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի որոշակի խափանումներ նկատեն՝ կապված ուղիղ ձայնային զանգերի հետ։

Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում։

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am