Ձնահոսքի սպառնալիքի պատճառով երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման փակվել է

Armenpress 14:52, 6 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ձնահոսքի սպառնալիքի պատճառով երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը առավոտյան մի քանի ժամով բացվել էր մարդատար ավտոմեքենաների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am