Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլիին թույլ չի տվել այցելել Լիտվա

Armenpress 18:56, 4 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Լիտվա աշխատանքային այց կատարելու հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության կայքին։

Նշվում է, որ այցը մերժող որոշումը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն նախատեսված է եղել ապրիլի 10-12-ը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am