Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ

Armenpress 20:54, 3 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է    «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական գերատեսչության հաղորդագրությունը:

«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ապրիլի 3-ին  հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am