Իրանը խոստացել է շուտով հարվածներ հասցնել Իսրայելին՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար

Armenpress 14:00, 3 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելին զգուշացրել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար մոտալուտ «մահացու հարվածների» մասին։ «Արմենպրես»-ն այս պահին տեղեկանում է Jerusalem Post պարբերականից:

«Իսրայելի դեմ շուտով ավելի շատ մահացու հարվածներ կիրականացվեն: Դիմադրության ճակատը կկատարի իր պարտքը», - ԻՀՊԿ-ի հայտարարությունից մեջբերում է պարբերականը:

Ապրիլի 1-ին Իրանը հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։

Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am