Արսեն Զախարյանը Լա Լիգայի խորհրդանշական թիմի կազմում է

Armenpress 10:09, 3 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ, հայկական արմատներ ունեցող Արսեն Զախարյանն ընդգրկվել է Լա Լիգայի տուրի խորհրդանշական թիմի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանն այն 11 ֆուտբոլիստների թվում է, որոնք ընդգրկվել են Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա Լիգայի 30-րդ տուրի խորհրդանշական թիմի կազմում:

Այս տուրում Զախարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ «Ալավես»-«Ռեալ Սոսյեդադ» խաղում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am