Հայաստանն ու հնդկական առաջատար ուղեղային կենտրոնը քննարկել են համագործակցության հեռանկարները

Armenpress 20:41, 1 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանն ապրիլի 1-ին Երևանում աշխատանքային հանդիպում են անցկացրել «Observer Research Foundation» (ORF) հնդկական առաջատար ուղեղային կենտրոնի նախագահ Սամիր Սարանի հետ:

«Արմենպրես»-ին ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Observer Research Foundation»‎-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am