ԲՏԱ նախարարը ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը

Armenpress 12:16, 30 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում են նախարարությունից:

Նախարարը նշել է, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար:

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին ու ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am