Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը

Armenpress 19:19, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների ընդհանուր ժողովը մարտի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական  իշխանություն» տելեգրամյան ալիքը։

«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am