Թալինում իրականացվել է արտույտի ապօրինի որս․ նախաձեռնվել է վարչական վարույթ

Armenpress 18:36, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության ընթացքում Արագածոտնի մարզում արձանագրել են որսագողության 2 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել է ԲԸՏՄ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թալին համայնքի տարածքում որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում քաղաքացիներ Տ.Հ.-ն ու Ա.Բ.-ն «MP 155» և «ԻԺ-17» տեսակի որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս:

«Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն առգրավված են: Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Զենքերի բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։ Միջոցառումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am