Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը

Armenpress 14:36, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am