Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

Armenpress 21:30, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Բացի այդ, դիվանագետը նախատեսում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումը Բլինկենի շրջագայության մի մասն է։ Նա ապրիլի 1-ից 5-ը կայցելի Ֆրանսիա և Բելգիա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ըստ Վաշինգտոնի՝ հոլանդացի քաղաքական գործիչը ռազմական բլոկի հիանալի գլխավոր քարտուղար կլինի՝ հանդիսանալով Միացյալ Նահանագների նախընտրելի թեկնածուն այդ պաշտոնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am