Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց

Armenpress 23:51, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի որոշիչ խաղում վրացիները մրցեցին Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին վրացիները:

Վրաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պատմական հաջողության հասավ՝ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։ 

Խմբային փուլում Վրաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիան, Չեխիան և Թուրքիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am