Գերմանիան լիակատար վերահսկողություն կսահմանի Wintershall-ի և Gazprom-ի գազատրանսպորտային ակտիվների նկատմամբ

Armenpress 20:07, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Գազպրոմ» ընկերությունից Գերմանիայի կառավարության առգրավված SEFE Securing Energy for Europe GmbH ընկերությունը (նախկինում՝ Gazprom Germania) կողմերի որոշմամբ կդառնա WIGA Group գազատրանսպորտային հոլդինգի սեփականատերը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

Նախկինում SEFE-ին էր պատկանում համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 49,98%-ը, իսկ այժմ Wintershall Dea-ից կգնի մնացած 50,02 տոկոսը: Գործարքը, որի գումարը չի հրապարակվում, նախատեսվում է ավարտել 2024 թվականի ամռանը։

WIGA-ի կազմում են գազատրանսպորտային ցանցի օպերատոր GASCADE Gastransport GmbH (3710 կմ) և «Հյուսիսային հոսք» խողովակաշարի արևմտյան ճյուղի օպերատոր NEL Gastransport GmbH ընկերությունները: Այդ երկու ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է մոտ 500 մարդ։ SEFE-ի ղեկավարությունը հայտարարել է մինչև 2028 թվականի ավարտն այդ ակտիվը նույնպես մասնավորեցնելու իր մտադրության մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am