Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Armenpress 16:55, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման համատեքստում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am