2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում

Armenpress 14:04, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը, որի երկարատև քննարկումների արդյունքում ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, նշելով, որ  2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի եվրոպական 24 թիմ: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել: Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am