Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք

Armenpress 17:48, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկու երկրների վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am