Օտարերկրացիներին ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Ուլնեցի 31 հասցեում գտնվող մասնաճյուղում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ Երևանի Կ․ Ուլնեցի 31 հասեցում գտնվող մասնաճյուղում։
«Տեղեկացնում ենք, որ 25.03.2024 թ-ից օտարերկրացիներին ուղղված ծառայությունների մատուցումը կազմակերպվելու է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ք. Երևան, 0037, Կ. Ուլնեցի 31 հասցեում տեղակայված մասնաճյուղում»,- ասված է ՆԳՆ-ի տարածա հաղորդագրության մեջ:Օտարերկրացիներին մատուցվող ծառայությունները հետևյալն են.- ՀՀ-ում ժամանակավոր, մշտական կամ հատուկ կարգավիճակի դիմում և ստացում,- Օտարերկրացուն ՀՀ այցելելու հրավերի ձևակերպում,- ՀՀ մուտքի վիզայի երկարաձգում,- Վարչական տուգանքի վճարում։